Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Ավանդական միջոց որովայնի փքվածության դեմ. 168.am

Ավանդական միջոց որովայնի փքվածության դեմ. 168.am

Որովայնի փքվածության դեմ գոյություն ունեն մի շարք բնական միջոցներ, որոնք կարող են օգնել լուծել խնդիրը։ Steotohealth.ru կայքը գրում է, որ այդ գործում կարող է օգնության հասնել վարսակի փաթիլներից պատրաստված թուրմը։ Վարսակի փաթիլներն օգտակար են նյութափոխանակության, աղիների համար, օգնում են սթրեսի դեպքում։ Հղի կանանց ևս խորհուրդ է տրվում պարբերաբար վարսակի փաթիլներ օգտագործել։

Վարսակի փաթիլներից թուրմ պատրաստելու համար հարկավոր է.

 3 բաժակ ջուր՝ 600 մլ,
 2 բաժակ վարսակի փաթիլներ՝ 100 գրամ,
 1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ,
 դարչինի մեկ փայտիկ։


Պատրաստման եղանակը

Ջուրը եռացրեք, ավելացրեք վարսակի փաթիլներն ու դարչինը: Կրակին թողեք մոտ 30 րոպե, ժամանակ առ ժամանակ խառնեք փայտե գդալով, փակեք տարան, թողեք 1 ժամ: Հարկավոր է անցկացնել քամիչով և թափել ջուրը: Երբ թուրմը հասնի սենյակային ջերմաստիճանի, ավելացրեք մեղրը, խառուրդը լցրեք ապակե տարայի մեջ։


Խորհուրդներ

Խորհուրդ է տրվում յուրաքանչյուր անգամ ուտելուց առաջ 1 բաժակ թուրմ խմել։ Դա կօգնի, որ արագանա նյութափոխանակությունը և մթերքը լավ յուրացվի՝ խուսափելու համար գազերի առաջացումից,որոնք որովայնի փքվածության հիմնական պատճառն են։ Թուրմը հարկավոր է խմել շաբաթվա ընթացքում երեք անգամ։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ